Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ ՀԶՈՐ Է ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԻՑ»



«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ ՀԶՈՐ Է ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԻՑ»Բառերն անզոր ու խեղճ են նկարագրելու ռազմաճակատում մեր զինվորների ու սպաների հերոսությունները: Այսօր հայ ժողովրդի հերոսամատյանում նոր դյուցազնապատումներ ու ասքեր են գրվում, այսօր նոր էջեր են ավելանում մեր փառքի պատմությանը: Հայ ժողովուրդը Արցախում, Հայաստանում ու սփյուռքում շունչը պահած, աղոթքով ու անսահման հպարտությամբ հետևում է մեր գոյամարտի ընթացքին: Սա հայրենական կռիվ է, ու մեր զինծառայողները, կամավորականները, ամբողջ հայ ժողովուրդը դարձել են մեկ միտք, մեկ սիրտ, մեկ շունչ և պատրաստ են հանուն հաղթանակի տալ ամեն ինչ: Ճակատն ու թիկունքը միասին են, վճռական, անձնվեր: Ու հաղթելու են: Մեր երիտասարդ զինվորների նման զավակներ ծնող ազգը երբեք չի պարտվի: Մենք տասնապատիկ, հազարապատիկ ուժեղ ենք թշնամուց, որովհետև մենք մեր հողն ենք պաշտպանում: Այն հողը, որի համար մեր նախնիները սերնդեսերունդ արյուն են թափել: Մենք տասնապատիկ, հազարապատիկ ուժեղ ենք թշնամուց, որովհետև տասնապատիկ, հազարապատիկ մեծ է սերը Արցախի հանդեպ: Մենք հավատում ենք մեր զինվորի հայրենասիրությանն ու խիզախությանը: Մենք վստահ ենք, որ մեր զինվորը հաղթելու է ռազմաճակատում, եթե անգամ ստիպված է կռվել թուրք-ադրբեջանական զորքի և արտերկրյա ահաբեկչական խմբերի դեմ: Հայ զինվորն ամենաուժեղն է աշխարհում, նրա ոգին հզոր է ամենահզոր զենքից: Հաղթելու ենք:

ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

Խորագիր՝ #40 (1360) 7.10.2020 - 13.10.2020, Բանակ և հասարակություն, Նորություններ


04/10/2020