Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ԵՎ ԿԿԵՐՏԵՆՔ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»



«…ԵՎ ԿԿԵՐՏԵՆՔ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»Սիրելի՛ իմ հայ հերոսական ժողովուրդ

Այսօր մենք բոլորս՝ ամբողջ հայությունը, կրկին միացել ենք մեկ մարդու նման և պայքարում ենք մեր ապրելու իրավունքի, մեր ազատության, անկախության և մեր փայլուն ապագայի համար: Մենք փոքր ազգ ենք, սակայն ազգովի դարձել ենք բանակ, որն անհաղթելի է:

Հաղթանակից հետո մենք միասին կվերականգնենք մեր երկիրը, կբարձրացնենք մեր մշակույթը և գիտությունը:

Մենք ուժեղ և անհաղթ լինելուն այլընտրանք չունե՛նք: Մենք տաղանդավոր և խելացի լինելուն այլընտրանք չունե՛նք: Մենք խաղաղ ենք և չենք ձգտում պատերազմի, բայց այսօր պիտի պատերազմենք: Կրկին չունե՛նք այլընտրանք: Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք այս անհավասար պայքարում և կկերտենք մեր երազանքի Հայաստանը, որտեղ մեր երեխաները կապրեն ազատ, անկախ և համերաշխության մեջ:

Կեցցե՛ հայ բանակը: Կեցցե´ հայ ժողովուրդը: Հաղթելու ենք:

ՏԻԳՐԱՆ ՁԻԹՈՂՑՅԱՆ

Խորագիր՝ #40 (1360) 7.10.2020 - 13.10.2020, Բանակ և հասարակություն, Նորություններ


04/10/2020