«ՀԶԲՈԼԼԱՀՆ» ԻՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԼՐԻՎ ԶՈՐԱՀԱՎԱՔ Է ՍԿՍԵԼ
Արձակուրդում գտնվող բոլոր մարտիկները վերադառնում են, իսկ կազմակերպությունը հայտարարել է հազարավոր աշխարհազորայինների իր շարքերն ընդունելու մասին: Բոլորի համար հայտարարվել է պատրաստականության երկրորդ աստիճան, որի դեպքում բոլոր գրոհայինները հրամանը ստանալուց 12 ժամ անց կարող են սկսել մարտական գործողություններ:
«Հզբոլլահի» ղեկավարության այս քայլի պատճառը վերջին շրջանում Լիբանանի երկնքում Իսրայելի անօդաչու թռչող սարքերի հաճախացած թռիչքներն են: Կազմակերպության ղեկավարը հայտարարել էր, որ Լիբանանի վրա հարձակման դեպքում իրենք կհրթիռակոծեն Թել Ավիվը, ապա Իսրայելի հյուսիսում գտնվող նորակառույց բնակավայրերը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական