Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔ Է



Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Թեհրանի մերձակայքում գտնվող ռազմաբազայում պայթյունը տեղի է ունեցել նոր զինատեսակի փորձարկումների ժամանակ: Այդ զենքով Իրանը պատրաստվում է անհրաժեշտության դեպքում հարվածներ հասցնել Իսրայելին:

Ֆիրուզաբադին նոր զենքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ փորձարկումների արդյունքները Իսրայելի համար շատ տխուր հետևանքների կարող են հանգեցնել: Միևնույն ժամանակ նա կրկին բացառել է ԱՄՆ կամ Իսրայելի դիվերսիոն ուժերի կողմից պայթյունն իրականացնելու վարկածը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաբազայում պայթյունները որոտացել են նոյեմբերի 12-ին: Զոհվածների թվում է նաև գեներալ Հասան Մոգադդամը, որը համարվում էր Իրանի ռազմական արդյունաբերության, մասնավորապես հրթիռային արտադրության առանցքային գործիչներից մեկը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


17/11/2011