Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԶԱՐԿՈՎ` ԿՐԱ´Կ



ՀԱՄԱԶԱՐԿՈՎ` ԿՐԱ´ԿՍա մեր Հայրենական պատերազմի ամենատարածված մարտական հրամանն է, հաղթանակը բերող ազդանշանը։ Պատերազմ է, Արցախի սահմանի ամբողջ երկայնքով, հայրենիքի նվիրական առաջնագծում։ Սա կենաց-մահու կռիվ է։

Ռազմական փորձագետներն ու զինվորականները կարող են վկայել՝ այս պատերազմում Արցախն արդեն հաղթող է, արդեն հաղթել է, քանի որ սանձել է զինանոցի բոլոր միջոցներով զինված հակառակորդին հենց սահմանի մոտ։

…Այս անգամ բոլոր ուղղություններով հրետանային միավորներն են կռվում միմյանց ու մյուս զորատեսակների դեմ։ Հրետակոծությունները դադարում են վայրկյանների չափով, հետո շարունակվում են կրկին և ավելի ուժգին։ Մեր կողմում, մարտական գործողությունների կրակային բնագծում, ժամկետայիններ են: Փորձառու երիտասարդներ են, որոնք դպրոցն ավարտելուն պես բանակ են զորակոչվել, առաջին մասնագիտությունն ստացել և… շատ չանցած՝ պատերազմի թոհուբոհում հայտնվել։

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


07/10/2020