Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՍԻՐԻԱՅԻՆ



Արաբական պետությունների լիգան երեք օր ժամանակ է տվել Սիրիայի ղեկավարությանը բնակչության դեմ բռնությունները դադարեցնելու համար, հակառակ դեպքում պետության դեմ կկիրառվեն տնտեսական պատժամիջոցներ:

Կազմակերպության` Մարոկկոյում անցկացված նիստից հետո այդ մասին հայտարարել է Քաթարի վարչապետ շեյխ Համադ բին Ջասեմ ալ Թանին: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները նա որակել է արյունալի բռնաճնշումներ` ընդգծելով, որ երկրի զեկավարությունը չափն անցել է:

Արաբական պետությունների լիգան Սիրիայի ղեկավարությունից պահանջում է արձանագրություն ստորագրել, որի համաձայն այդ երկիր կուղարկվեն մի քանի տասնյակ միջազգային դիտորդներ:

Մյուս պահանջներն են` դադարեցնել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ հարձակումները, տանկերն ու զրահամեքենաները դուրս բերել քաղաքներից, ազատել բանտարկյալներին, ինչպես նաև լրագրողներին և իրավապաշտպաններին թույլ տալ աշխատել երկրի տարածքում:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


17/11/2011