Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ



Գերմանիայի իշխող կոալիցիայի ղեկավարները համաձայնության են եկել երկրում ժամկետային պարտադիր 6-ամսյա զինծառայությունը 2011թ. հուլիսի 1-ին վերացնելու վերաբերյալ: Ժամկետային զինծառայությունը Գերմանիայում վերահաստատվել էր 50 տարի առաջ, եւ այժմ դրա վերացումը էական փոփոխություններ կառաջացնի հասարակության մեջ: Ծրագրվում է նվազեցնել նաեւ գերմանական բանակի թվաքանակը` 250 հազարից հասցնելով 185 հազարի: 170 հազարը կլինեն արհեստավարժ զինվորականներ, մնացածը` կամավորներ: Փոփոխության շնորհիվ ակնկալվում է խնայել 8.3 մլրդ եվրո:

Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Նորություններ, Ռազմաքաղաքական


24/12/2010