ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՆԵՐՈՎ
Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության (ատոմային օբյեկտների շինարարությամբ և պահպանությամբ զբաղվող ստորաբաժանում) հրամանատար գեներալ Գոլամրեզա Ջալալին հայտնել է, որ թեև երկրի տարածքում մի քանի համակարգիչներ վարակվել են Duqu վիրուսով, բայցեւայնպես իրանցի մասնագետները արդեն հակավիրուս են ստեղծել, և իրավիճակը վերահսկվում տակ է:
Duqu «որդը» մի քանի տարրերից է բաղկացած, որոնք օգտագործում են Windows-ի ատոմի մինչ այժմ անհայտ խոցելի հատվածը, բաց են թողնում վնասարար կոդը, որն էլ ձայնագրում և փոխանցում է ստեղնաշարով հավաքվող գաղտնաբառերը և այլ տվյալներ:
Մինչդեռ հակավիրուսային ծրագրեր ստեղծող Կասպերսկիի լաբորատորիայի մասնագետները այն կարծիքին են, որ այս տարվա ապրիլին Իրանում հայտնաբերված Stars անվանումը ստացած վիրուսը Duqu-ի տարրերից մեկը կարող է լինել: Իրանը դրա նմուշները չի փոխանցել հակավիրուսային ընկերություններին, ինչը փորձագետների կարծիքով լուրջ սխալ էր. իրանցի մասնագետները պարզապես կարող էին չնկատել համակարգչային վիրուսի բոլոր տարրերը:
Նշենք, որ տարբեր աղբյուրներ պարբերաբար տեղեկություններ են հաղորդում այն մասին, թե Իրանի դեմ համակարգչային գրոհները կազմակերպում են ԱՄՆ և Իսրայելի մասնագետները այդ երկրի միջուկային ծրագրի զարգացումը խոչնդոտելու համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական