ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ` ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԻ ՍՑԵՆԱՐ
Իրանի ատոմային օբյեկտներին հարվածելու շուրջ հավանական զարգացումնրը վերջին օրերին բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Արդյունքում մեծ ճանաչում է ստացել Persian Incursion խաղը, որը հնարավորություն է տալիս մոդելավորել երկու պետությունների միջև հավանական հակամարտության տարբեր սցենարներ:
Խաղը շուկայում հայտնվել է 2010թ., սակայն միայն այժմ է դուրս եկել ռազմական խաղերի սիրահարների նեղ շրջանակից: Հատկանշական է, որ խաղի տեսությունը հրապարակել է նաև Foreign Report հեղինակավոր հանդեսը, այն էլ` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հրապարակելու հաջորդ օրը:
Խաղը նախատեսված է երկու հոգու համար: Հիմնական պետություններից բացի իրավիճակի զարգացման վրա կարող են ազդել նաև ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ՄԱԿ-ը: Խաղը մոդելավորում է ռազմական բախում, սակայն արդյունքները պետք է լինեն քաղաքական: Խաղի մեջ մտնում է նաև երկու կողմերի սպառազինության և ռազմական օբյեկտների մասին որոշակի տեղեկատվություն պարունակող գրքույկ:
Իսրայելի կողմից հանդես եկող խաղացողները ավելի բարձր գնահատական են տվել խաղին, քան ատոմային օբյեկտները պաշտպանողները: «Իրանցիներն» իրենց հերթին պնդում են, որ հեղինակների ստեղծած մեխանիզմը մարտադաշտում հակառակորդին ավելի լայն հնարավորություններ է տալիս:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական