Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄՀոկտեմբերի 20-ին  ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, գնդերեցները սահման էին տարել Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչը: Հաղթական Սուրբ Խաչով հոգևորականները օրհնեցին  զինվորներին ու սպաներին:

Նույն օրը զինվորների համար Տեր Մովսես աբեղա Սարգսյանի  հանդիսապետությամբ կազմակերպվեց սուրբ մկրտության արարողություն: Հույսի, հավատի և սիրո միաձուլումով մկրտվեցին մի խումբ զինվորներ:

Մկրտության արարողությունից հետո գնդերեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանն ասաց.

-Առաջնագծում մարտական ոգին աննկարագրելի բարձր է և ոգևորող: Իրականում, հոգևորականներս գնում ենք զինվորների համար աղոթելու և իրենց ոգեւորելու, բայց հակառակն է ստացվում`  իրենցից ենք ոգևորվում, ուժ առնում:  Մենք ոչ միայն զենքով, այլ նաև առ Աստված ունեցած հավատքով ենք հաղթել, հաղթում և  պիտի հաղթենք: Մենք վստահում ենք մեր զինվորի ոգու արիությանն ու բազկի ուժին: Ռազմաճակատի որ հատվածում հանդիպում եմ զինվորներին, համբուրում եմ նրանց ճակատը: Տղաների ոտքերն  ու ձեռքերն անգամ համբուրելու է… Հաղթելու ենք:

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ


22/10/2020