Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2012Թ. ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ԼՈՆԴՈՆԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ՀՕՊ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ



Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ 2012թ. օլիմպիական խաղերի ընթացքում Լոնդոնի պաշտպանությունը ապահովելու համար իրենք պատրաստ են օգտագործել հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրներ, եթե անվտանգության մյուս միջոցառումների հետ մեկտեղ անհրաժեշտ համարվի «երկինք-օդ» դասի հրթիռների տեղակայումը:

Այս մասին նախարարը խոսել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել օլիմպիադայի անվտանգության ապահովման ոչ բավարար մակարդակի մասին: Ամերիկացիները ցանկանում են հատուկ ծառայությունների շուրջ 1000 աշխատակցի ուղարկել Լոնդոն իրենց մարզիկների և դիվանագետների անվտանգության համար:

Լոնդոնում կայանալիք օլիմպիադայի ընթացքում կարգուկանոնը կհսկեն 12 000 ոստիկան, պահպանության մասնավոր գործակալությունների 10 000 աշխատակից, 6 000 զինվորական: Իսկ հրթիռների տեղակայումը աննախադեպ չի լինի: Օրինակ` 2008թ. Պեկինի օլիմպիադայի ժամանակ հրթիռային կայանքները պահպանել են բոլոր մարզական օբյեկտները:

Խորագիր՝ Նորություններ


18/11/2011