ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԱԿ Է ԶՈՐԱԿՈՉՎՈՒՄ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԸՆԴԱՄԵՆԸ 11,7%-Ը
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ տարկետումների տրամադրման տարեցտարի ավելացման պատճառով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ռեսուրսը փաստականորեն սպառվում է: Զորակոչիկների շուրջ 60 տոկոսը զինծառայությունից տարկետման իրավունք է ստանում կամ ընդհանրապես ազատվում առողջական խնդիրների պատճառով: Գեներալն առաջարկել է հետևել բազմաթիվ պետություններում ընդունված չափանիշներին և պետական ծառայության ընդունել միայն ու միայն զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայություն անցած անձանց:
Նիկոլայ Մակարովը նաև հայտնել է, որ ամբողջությամբ արհեստավարժ բանակի ստեղծման նպատակով ծրագրվում է առաջիկա յուրաքանչյուր տարվա ընթացքում 50.000-ով մեծացնել պայմանագրային զինծառայողների թիվը, որոնք արդեն 2012 թվականին կստանան 23.000 ՌԴ ռուբլի աշխատավարձ:
Խորագիր՝ Նորություններ