Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ-Ն ՉԻ ՍՏԵՂԾԻ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ



ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան ՆԳՆ մի շարք տարածքային մարմինների ղեկավարների պնդումների, հայտարարել է, որ բացառվում է ներքին գործերի նախարարության կազմում ազգային պատկանելության սկզբունքով հատուկ ստորաբաժանումների կազմավորումը, քանի որ նման քայլը ոչ միայն չի բարձրացնի իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետությունը, այլև հակասում է «Ոստիկանության մասին» ՌԴ օրենքի դրույթներին, և հիշեցրել է, որ ներքգործնախարարությունում ծառայելու համար առաջին հերթին պետք է ունենալ ՌԴ քաղաքացիություն, համապատասխան կրթություն և արհեստավարժ մոտեցում աշխատանքին, իսկ ազգային պատկանելությունը որևէ դեր չի խաղում:

Ալեքսանդր Գորովոյը միաժամանակ հավելել է, որ տվյալ էթնիկ խմբի կոմպակտ բնակության վայրերում ՆԳՆ աշխատակիցների լեզվի և ազգային առանձնահատկությունների իմացությունն առավել քան ողջունելի է, սակայն ազգային պատկանելությունն այդտեղ որևէ դեր չունի, այլ հարց է, որ իրեն արդարացրած և ողջ աշխարհում ընդունված գործելակերպ է թաղային լիազորների նշանակումը տվյալ վայրում խիտ բնակվող էթնիկ խմբի ներկայացուցչին:

Խորագիր՝ Նորություններ


18/11/2011