ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԴԵՌ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԵՆ
ՌԴ ԶՈՒ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաեվը հայտարարել է, որ թեև զորատեսակի հրթիռային համալիրների ավելի քան 70 տոկոսը սպառել են երաշխիքային շահագործման ժամկետները, սակայն գտնվում են լրիվ մարտունակ վիճակում և նրանց տեխնիկական վիճակը և հուսալիության տեխնիկամարտավարական բնութագրերը լրիվ համապատասխանում են գործող չափանիշներին:
Գեներալ-լեյտենանտ Կարակաեվը հայտնել է նաև, որ 2011 թվականի ընթացքում մշակվել և հաստատվել է զորատեսակի հիմնարար կանոնադրային բազան և ներդրվել զորքերի ղեկավարման մարմիններում, ինչպես նաև օպտիմալացվել է դիվիզիաների և կենտրոնական ենթակայության զորամասերի կազմակերպչական հաստիքային կառուցվածքը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական