Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱՀՈԳ Է ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄՈՏ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻՑ



ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը կարծում է, որ գործնականում իր սահմանի ողջ շրջագծի երկայնքով ընթացող զինված հակամարտությունները որոշակի հանգամանքների դեպքում կարող են վերաճել միջուկային զենքի կիրառմամբ ընթացող լուրջ պատերազմների, որի մեջ կներքաշվի նաև Ռուսաստանը: Դրա հիմնական վտանգներից մեկը համարվում է Վրաստանի և Ուկրաինայի ձգտումը՝ անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին: Այդ մասին, ՌԴ հանրային պալատում կայացած լսումների ժամանակ, հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:

Միջուկային պատերազմի հնարավորությունը հաստատել է նաև ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Յուկիո Ամանոն, պնդելով, որ միանգամայն արժանահավատ են մինչև 2003 թվականը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին տեղեկությունները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


18/11/2011