Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՐ ՀԱՎԵՐԺ ԼԻՆԻ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԸ



...ՈՐ ՀԱՎԵՐԺ ԼԻՆԻ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԸԱռավոտ լուսո կայծակեց բոթը,

Կրկին շիկացավ Արցախի օդը,

Կրկին սուրում են արկերը մահվան

Ու որոտում են զարկերը մահվան։

Կրկին ոսոխը, պահած իր շունչը,

Երկարել է իր սև թաթն ու դունչը,

Բայց արյունոտ ժանիքը նրա

Փշրվում է մեր ժայռերի վրա։

Եվ ոչ մի ոսոխ, վայրենի գազան

Ոտք չի դնի մեր հողին սրբազան,

Զի պաշտպանում ենք երկիրը Հայոց,

Ոչ թե կողոպտում հողն ու տունն այլոց։

Ելել ենք, ահա, զենքերով արդի

Վասն հայրենյաց նետվում ենք մարտի,

Որ հավերժ լինի ազատ ու անկախ

Հայոց հողը սուրբ՝ աշխարհը Արցախ։

 

ՌՈՍՏՈՄ ԴԱՐԲՆԵՑԻ

Խորագիր՝ #45 (1365) 11.11.2020 – 17.11.2020, Հոգևոր-մշակութային


12/11/2020