ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ
Փոխգնդապետներ՝ Նաիրի Արկադիի Ավետիսյանը, Արմեն Գառնիկի Պետրոսյանը, Վաչե Շահենի Մանասյանը հարավային ճակատում պահել են կարևոր բարձունք, խոցել թշնամական ավտոտեխնիկա, ոչնչացրել մեծաքանակ մարդկային ուժ և ապահովել մեր անձնակազմի անվտանգ դուրսբերումը մարտական գործողությունների շրջանից: Մարտերի ընթացքում անձնակազմը երկու անգամ հայտնվել է շրջափակման մեջ և հմտորեն խուսավարելով ու չտալով ոչ մի զոհ, հաջողությամբ դուրս է եկել՝ իր հետ տանելով նաև բոլոր վիրավորներին:
♦♦♦
ՀՕՊ ուժերը մայոր Արմեն Վյաչեսլավի ղեկավարությամբ ոչնչացրել են հակառակորդի 2 ԱԹՍ, Հադրութի մոտակայքում թշնամուն պատճառել երկու հարյուրից ավելի մարդկային ուժի կորուստ:
♦♦♦
Մարտական գործողությունների ընթացքում խիզախություն են դրսևորել ժամկետային զինծառայողներ՝ Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը, Արշամ Նելսոնի Մանուկյանը, Նորիկ Վլադիկի Առաքելյանը, Սլավա Վլադիմիրի Մովսեսյանը, Սամվել Անդրանիկի Խաչատրյանը, Վիգեն Արսենի Եղիազարյանը, Սամվել Համբարձումի Գևորգյանը, Արման Խաչատուրի Խաչատրյանը, Սերգեյ Աշոտի Հայրապետյանը:
♦♦♦
Մարտական գործողությունների ընթացքում խիզախություն ու մասնագիտական բարձր հմտություններ են դրսևորել կապավորներ, կապիտաններ՝ Արամ Նիկոլայի Մանգասարյանն ու Գագիկ Սլավի Մարտիրոսյանը, ավագ լեյտենանտներ՝ Գեղամ Արարատի Մուսայելյանը, Ռենալդ Մարտինի Կասպարյանն ու Նորայր Մանվելի Հայրապետյանը, լեյտենանտ Նվեր Վաչագանի Խաչատրյանը, ենթասպա Հրանտ Սամվելի Բալասանյանը, սերժանտ պայմանագրայիններ՝ Կարեն Արմենի Սեվիյանն ու Քաջիկ Արթուրի Վանյանը, շարքային պայմանագրային Սամվել Սերգեյի Խաչատրյանը:
♦♦♦
Մարտական գործողությունների ժամանակ քաջությամբ ու խիզախությամբ աչքի են ընկել մայորներ՝ Իգոր Ռոմանի Բալայանն ու Արմեն Էդուարդի Այդինյանը, կապիտան Արթուր Էդվարդի Մուսայելյանը, ավագ ենթասպաներ՝ Արմեն Զորիկի Հարությունյանն ու Արմեն Ռոբերտի Հակոբյանը, պահեստազորի կրտսեր սերժանտ Անդրեյ Վլադիմիրի Զաքարյանը:
Խորագիր՝ #49 (1369) 9.12.2020 - 15.12.2020, Ազգային բանակ