ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՐԱԾ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում հրամանատարության կողմից խրախուսվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները։
Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ու կամավորականներին արդյունավետ փոխգործակցության, ցուցաբերած քաջության և հայրենասիրության համար։