ԵՌԱԲԼՈՒՐԻ ՁԱՅՆԸ
ԱՍՏՎԱԾ է վկա, ես չեմ նահանջել,
Գնդակներս էլ թուրքի սրտի մեջ
Փամփուշտներս ես իզուր չեմ պարպել:
Հոգիս Ձեզ հետ է, պետք չէ այն փնտրել
Թողել եմ Ձեզ հետ տանեք Սասուն-Մուշ:
Թե հիշատակս ուզեք խնկարկել,
Էրգրի սարերին այրեք մի չոր փուշ:
Ես բրոնզաձույլ արձան չեմ ուզում,
Կրծքիս խաչից էլ փամփուշտներ ձուլեք:
Միայն ինձ տվեք զինվորի երդում,
Որ հարյուրամյա վրեժս լուծեք:
Տղե՛րք, մեզ մոտ էլ ոտքի տեղ չկա,
Ուս ուսի տված հազիվ ենք պառկել:
Տղե՛րք, մեզ մոտ էլ ոչ մեկդ չգա,
Եթե շատանանք, էլ չենք կարող հաղթել:
Մեզանով փակեք Հայոց պատմության
Արյունով գրված բյուր հատորները:
Դուք կյանքով լեցուն ու հավերժական
Ձեր ճամփան կերտեք ու բյուր դարերը:
ՌՈՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Գեներալ-մայոր
Խորագիր՝ #51 (1371) 23.12.2020 - 29.12.2020, Հոգևոր-մշակութային