ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հունվարի 12-ին ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։
Վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը կատարված աշխատանքը գնահատել է բավարար․ կանոնակարգվել է զորքերի ծառայության պլանավորումը, նոր շահագործված օբյեկտներում ապահովվել է կահավորման զորային միատիպությունը, բարելավվել է հրդեհապայթյունավտանգ օբյեկտների անվտանգությունը, պահպանության հուսալի կազմակերպմանը զուգահեռ օպտիմալացվել են պահակակետերը, զինված ուժերն ապահովվել են անհրաժեշտ մեթոդական գրականությամբ:
2020 թ. ուսումնական տարում զորամասերում զորքերի ծառայության օրինակելի կազմակերպման համար հինգ զորամասերի հրամանատարներ խրախուսվել են գերատեսչական պատվոգրերով։
Խորհրդակցության ավարտին ԳՇ զորքերի ծառայության վարչության պետը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և առկա խնդիրները շուտափույթ լուծելու վերաբերյալ:
Խորագիր՝ Նորություններ