ՄԵՐ ՈԳԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ ՉԳԻՏԻ
2020 թ. աշնանը հարյուրավոր հայորդիներ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր խաղաղ քունը, զոհեցին իրենց կյանքը հանուն մեր լուսավոր ապագայի… Բառերը անկարող են նկարագրելու այն, ինչ զգում է յուրաքանչյուր հայ զինվորի նկատմամբ։ Հա՛յ զինվոր, թող փառքով պսակվի քո լուսավոր ու վեհ անունը։ Քո զոհված կյանքի, անկատար երազանքների շնորհիվ է շարունակվում մեր կյանքը…
Այն հողը, որի վրա արյուն է թափվել, սոսկ հող չէ, այլ՝ սուրբ ՀԱՅՐԵՆԻՔ։ Ու մենք հաղթելու ենք։ Հաղթելու ենք մեր հավատով, մեր կամքի ու բազկի ուժով, մեր ոգու անպարտելիությամբ, մեր հույսով, սիրով առ հայրենիք:
Մենք հաղթելու ենք. հերոսներ ծնող ազգը երբեք չի պարտվի: Կորցրած հայրենիքը կմնա մեր սրտում ու միշտ կլինի մերը: Ու մեր պայքարը մեր կորուսյալ Հայրենիքի համար չի ավարտվի, քանի դեռ մեր պատմական հայրենիքը չենք ազատագրել: Մեր աղոթքները առ Աստված անպատասխան չեն մնա, որովհետև մեր հավատը մեծ է, մեր պայքարն արդար է, ու մեր ոգին հանձնվել չգիտի…
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր Հայրենիք,
Հըզո՜ր Հայրենիք…
(1915)
ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Արարատի մարզի Նորաշեն համայնքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի
Խորագիր՝ #01 (1372) 13.01.2021 - 19.01.2021, Հոգևոր-մշակութային