ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։
Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել զորամասի հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը։
Զորամասի հրամանատարը մատնանշել է արձանագրված բացթողումները և ներկայացրել 2021թ. աշխատանքների հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության ցուցանիշների բարձրացման անհրաժեշտությունը։
Խորհրդակցության ավարտին մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։