ՋՐՕՐՀՆՅԱՑ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 16-ին Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ Ջրօրհնյաց արարողություն։ Արարողությունը կատարեց ռազմական համալսարանի գնդերեց Տեր Պսակ քհն․ Մկրտչյանը։
Այս տարի Ջրօրհնյաց խաչքավորի մեծագույն պատիվը վստահվեց գնդապետ Արթուր Թումանյանին։
Արարողության սկզբում Տեր Հայրը շնորհավորեց համալսարանի սպայական և կուրսանտական անձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, ներկայացրեց տոնի խորհուրդն ու մաղթեց ներկաներին Սուրբ ծննդյան բարի ավետիսով լուսավորված՝ էլ առավել լծվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։