Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ



2010թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ՊՆ առընթեր ՀԽ-ին է դիմել Երեւան քաղաքի բնակիչ Դ. Դավթյանը եւ պատմել, որ որդուն` զորակոչիկ Հ. Դավթյանին (ծնված 12.03.1992թ.), ԿԲՀ-ի 2010թ. հունիսի 3-ի որոշմամբ՝ ՀՀ ՊՆ N հրամանի 26 ե հոդվածով տրվել է տարկետում 5 ամիս ժամկետով` բուժման համար: Հոկտեմբերի 11-ին Հ. Դավթյանը հետազոտվել է «Ս. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում: Նոյեմբերի 8-ին ԿԲՀ-ի որոշմամբ՝ ՊՆ N հրամանի 28բ հոդվածով ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար: Դիմումատուն, անհանգստացած լինելով որդու առողջական վիճակով, նշել է, որ նրան չի բավականացնում օդը, դժվարությամբ է շնչում: Խնդրել է ուղեգրել հետազոտման սրտաբանական կլինիկա, կազմակերպել որդու բուժումը, որից հետո միայն որոշել նրա զինծառայության պիտանելիության հարցը:

2010թ. նոյեմբերի 13-ին ՀԽ-ն միջնորդագիր է ներկայացրել ՀՀ զինկոմին` կազմակերպելու Հ.Դավթյանի լրացուցիչ հետազոտումը (միզանոթային համակարգ, արտաքին շնչառական ֆունկցիայի գնահատում, «պայտաձեւ երիկամ»):

Հ. Դավթյանը նոյեմբերի16-ին ուղեգրվել է հետազոտման «Ս. Գր. Լուսավորիչ» ԲԿ եւ ԿԲՀ-ի դեկտեմբերի 14-ի որոշմամբ՝ ՊՆ N հրամանի 54բ հոդվածով ստացել տարկետում` 3 տարի ժամկետով:

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Սոցիալ-իրավական


23/11/2011