ՋՐՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Քրիստոսի հրաշափառ մկրտությունը խորհրդանշող Ջրօրհնեքի արարողություն:
Սուրբգրքյան ընթերցումներով և աղոթքներով օրհնվել է ջուրն ու բաժանվել զինծառայողներին։