Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ



ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄՄԱՐՏԱԿԵՐՏ

Գտնվում է Արցախում

 

Ասում են, թե այս գյուղի բնակիչները եղել են շատ քաջ ու համարձակ մարդիկ։ Ամեն անգամ, երբ թշնամիները հարձակվել են Արցախի վրա, նրանք մի մարդու պես դուրս են եկել թշնամու դեմ, որի համար և ստացել են մարդ (իգիթ) անունը, իսկ նրանց գյուղն էլ կոչվել է Մարտակերտ (մարդ, իգիթ մարդկանց գյուղ)։

 

 

 

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄԱՎԵՏԱՐԱՆՈՑ

Գտնվում է Շուշիից ոչ հեռու

 

Արցախի Վաչագան թագավորը զղջալով, որ ուրացել է քրիստոնեությունը, առանձնացել է այս գյուղում և իր կյանքի մնացած օրերն անցկացրել Ավետարան կարդալով։ Դրա համար էլ գյուղի անունը մնացել է Ավետարանոց։ «Վաչագան արքայ, երբ դարձաւ  յուրացութենէ իւրմէ յաւուրս Պերոզի Պարսից արքայի, զԱւետարանն Քրիստոսի ընկալեալ ի գիրկս իւր՝ եկն  աստանոր առանձնացեալ ի խստակրօն վարս ճգնութեան, ուստի և անուն տեղւոյս կոչեցաւ  Աւետարանոց, գուցէ և աստ ընկալաւ բարեպաշտ արքայն Վաչական զթուղթ օրհնութեան ի Գիւտ երանելի կաթողիկոսէ Հայոց»։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (1374) 27.01.2021 - 02.02.2021, Հոգևոր-մշակութային


29/01/2021