Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՌԱՆԱԼ ՉԿԱ



ՄՈՌԱՆԱԼ ՉԿԱՄոռանալ չկա՛ և ո՛չ մի անուն,

Ամե՛ն մեկը մի զա՛րկ է մեր սրտում,

Նրանք զոհվեցին ու ընկան հանո՛ւն…,

Որ խաղա՜ղ լինի մեր երկինք ու տուն:

 

Որ անհո՜գ վազեն մանուկները մեր

Եվ նո՛ր գարուններ բացվեն մեզ համար,

Հայոց հաղթակա՛ն, պայծա՛ռ գարուններ,

Օրհնված՝ հավերժող կրակո՛վ անմար:

 

Մոռանալ չկա՛ սխրանքը նրանց,

Եվ, ցավը սրտում, պիտի պայքարե՛նք,

Որ պատվո՛վ լցնենք կյանքն ընդհատված,

Որ մեր Տղերքին արժանի՛ լինենք:

 

ՁՄՌԱՆ ԳՈՐԳԻ ՏԱԿ ԱՐՑԱԽՆ Է ՉՔՆԱՂ

 

Ձմռան գորգի տակ Արցախն է չքնաղ,

Հազար ցավերից՝ վերքոտ ձեռնափով,

Ձյունը վերքերին, ասես, լինի աղ,

Բայց և սպեղանի՝ տա՜ք վիրակապով:

 

Արցախը պատվեց վշտերով անտակ,

Շա՜տ կորուստ տեսավ աշնան բերանով,

Թող, որ խաղաղուն ձմռան գորգի տակ

Գարո՜ւն ծլարկի հաղթակա՛ն ու նո՛ր:

 

ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

փոխգնդապետ

Խորագիր՝ #04 (1375) 3.02.2021 - 9.02.2021, Հոգևոր-մշակութային


04/02/2021