ԴՈՒ ԵՍ ՏՈՒՆԸ
Մենք կբուժենք քո վիրավոր մարմինը սուրբ,
Ու դու նորից մարգարտափայլ կշողշողաս,
Քեզ գրկել է արյունածոր մի ժողովուրդ,
Քո թևերին ապավինել անպարտ մի ազգ:
Քո վես մարմնում բաբախում է անշեջ մի սիրտ
Ու քո շքեղ անվան շշունջն է վանկարկում,
Եվ զանգերդ հորիզոնի մութն են օծում
Հանդիսավոր ցայգալուսի փոշով, Շուշի՜…
Դու այն վայրն ես, ուր ոգին է իջել հողին,
Եվ այն հողն ես, որ ծնում է սեր ու սխրանք,
Դու ես Տունը, եւ արարող ամեն հոգի
Ապաստանն իր գտնում է քո թևերի տակ…
ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու
10.10.2020
Լուսանկարը՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Խորագիր՝ #06 (1377) 17.02.2021 - 23.02.2021, Հոգևոր-մշակութային