Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍԵՐ



Փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանն այցելել է 3-րդ զորամիավորման զորամասեր և ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում:

Այցի նպատակը էր կյանքի իրավունքի վերաբերյալ զորակոչիկների և զինծառայողների իրազեկվածության բարձրացումը:

Զորամասերում ՄԻԲԿ պետը ծանոթացել է բուժծառայության կազմակերպման, քաղաքացիական կազմակերպությունների կողմից սննդի մատուցման պայմաններին և որակին, լսել պարտադիր ժամկետային զինծառայողների դիտողություններն ու առաջարկները: ՄԻԲԿ պետը զրուցել է նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Հանդիպումների ընթացքում նշվել է, որ ծառայության ընթացքում իրավունքների խախտման կամ այլ տեղեկատվություն ստանալու համար զինծառայողները կարող են զանգահարել ՊՆ թեժ գծի 1-28 անվճար հեռախոսահամարին:

Գնդապետ Մարտիրոսյանը հանդիպել է նաև զորամասերի հրամկազմի հետ, արձանագրել նրանց ներկայացրած խնդիրներն ու առաջարկությունները:

Խորագիր՝ Նորություններ


18/02/2021