Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԿՐԿՆԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԳԱԲԱԼԱՅԻ ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՄԱՆ ԳԻՆԸ



Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդումների, Ադրբեջանի իշխանությունները ռադիոտեղորոշման կայանի վարձակալման դիմաց նախկին 7-ի փոխարեն այժմ Ռուսաստանից պահանջում են տարեկան վճարել 15 միլիոն դոլար: Դրան կտրականապես դեմ է Մոսկվան, որը ձգտում է եկող տարվա դեկտեմբերին լրացող վարձակալման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. և հիմնովին արդիականացնել Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը:

Վարձակալման գնի շուրջ փոխհամաձայնության ձեռքբերման նպատակով առաջիկայում Բաքու կժամանի ՌԴ պաշտպանության, արտաքին գործերի և առևտրի ու արդյունաբերության նախարարությունների ներկայացուցիչների համատեղ հանձնաժողովը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


23/11/2011