ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱԿԱՍՈՒԶԱՆԱՎԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ՍՏԵՂԾԵԼ` ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Չինաստանում ստեղծել են հակասուզանավային նոր ինքնաթիռ, որն ստացել է Gaoxin-6 անվանումը: Սա Չինաստանում ստեղծված առաջին նմանատիպ խոշոր տեխնիկան է:
Ենթադրվում է, որ G-6-ը նախագծելիս կիրառվել են ամերիկյան EP-3E ARIES II ռադիոէլեկտրոնային ինքնաթիռի որոշ տեխնոլոգիաներ: 2001թ. Հայնան կղզու օդային տարածքում ամերիկյան ռադիոէլեկտրոնային հետախուզության ինքնաթիռը բախվել է չինական կործանիչին: Չինացի օդաչուն զոհվել է, իսկ EP-3E-ն վթարային վայրէջք է կատարել: Միջադեպը դիվանագիտական խոշոր սկանդալի պատճառ է դարձել:
2011թ. Չինաստանը ԱՄՆ-ին վերադարձրեց ինքնաթիռը, բայց արդեն քանդված վիճակում: Մասնագետների կարծիքով չինացիները մանրամասն ուսումնասիրել են ինքնաթիռը, ստացել հետախուզական բազմաթիվ տեխնոլոգիաներ:
Հատկանշական է, որ EP-3E քանդված ինքնաթիռը ԱՄՆ-ում նորից հավաքել են, նորոգել և վերադարձրել ռազմածովային ուժերի կազմ: