ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱԶԻՆՎԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի զգալի միջոցներ հատկացնել զինված ուժերի համար ռազմական նոր տեխնիկա գնելու նպատակով: Ձեռք են բերվելու նաև արտասահմանյան նմուշներ, սակայն փոքր թվաքանակով:
Մեդվեդևը նշել է, որ արտասահմանյան ռազմական տեխնիկա իրենք կգնեն սահմանափակ ծավալներով` նպատակ ունենալով միայն հասկանալ, թե ինչով են համալրվում օտարերկրյա բանակները: Նրա կարծիքով դա կօգնի նաև հայրենական արտադրողներին «չքնել» և թողարկել ավելի լավ նմուշներ:
Նա խոսել է նաև զինված ուժերի արագ վերազինման և արդիականացման անհրաժեշտության մասին` նախկինում սպառազինության կանգնած տեխնիկան համեմատելով «դույլերի» հետ, որ բացարձակապես պիտանի չեն երթևեկության և մարտական կիրառման համար:
2011-2020թթ. ՌԴ զինված ուժերի վերազինման պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնել «Միստրալ» դասի ֆրանսիական 4 ուղղաթիռակիր նավ, պայմանագրեր են կնքվել իտալական զրահամեքենաներ, գերմանական զրահ, իսրայելական անօդաչու ապարատներ գնելու վերաբերյալ: Բոլոր գնումները ռուսական կողմը պատճառաբանում է արտասահմանյան ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով տեղական տեխնիկայի որակն ու հնարավորությունները զգալիորեն բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական