Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿ Է ՍՏԵՂԾՈՒՄ



Թուրքիայի կառավարությունը մի հիմնադրամ է ստեղծել, որը կզբաղվի Teknopark Istanbul նոր տեխնոպարկի կառուցմամբ: Տեխնոպարկում կաշխատեն ռազմաարդյունաբերական խոշորագույն ընկերությունների ներկայացուցչություններ և գիտահետազոտական ստորաբաժանումներ:

Տեխնոպարկը կկառուցվի 700 000 քմ տարածքի վրա Սաբիհի Գեկչեն միջազգային օդանավակայնի հարևանությամբ: Հիմնական բաժնետերը կլինի Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղարությունը 45 տոկոս բաժնետոմսերով: Այնտեղ կաշխատի մոտ 30 000 մարդ, իսկ տարեկան շրջանառությունը կհասնի 5 միլիարդ դոլարի:

Տեխնոպարկում նախագծերի մշակման հիմնական ուղղությունները կլինեն ռազմական և քաղաքացիական ավիացիան, տիեզերական, ցամաքային և ծովային համակարգերը, էլեկտրոնիկան և տեղեկատվական տեխնոլոգիաները: Նոր կառույցը կսկսի աշխատել արդեն հաջորդ տարի:

Մինչ այժմ այս խոշոր նախագծին միանալու հայտ են ներկայացրել 80 ընկերություններ: Բոլորն էլ ստանալու են հարկային արտոնություններ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Տարածաշրջան


23/11/2011