Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԸՆԹԱՑԻԿ ԽՆԴԻՐՆԵՐԸ



Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման և ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության հրամանատարական  կազմի հետ։

Միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը և ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են ենթակա ստորաբաժանումների գործառույթները, ընթացիկ խնդիրներն ու ուսումնական տարվա պլանային միջոցառումները։

ՀՀ պաշտպանության նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

Խորագիր՝ Նորություններ


05/03/2021