ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՍՏՈՒԳԵԼ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Մարտի 4-ին 2-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը ստուգայցով եղել է զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում։
Զորամիավորման հրամանատարն ստուգել է ծառայության կազմակերպման ընթացքը, մշտական տեղակայման վայրի սոցիալ-կենցաղային պայմանները, զորամասի հրամկազմի հետ քննարկել առկա խնդիրները, զրուցել ժամկետային զինծառայողների հետ։