ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԶՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության և ենթակա վարչությունների ու բաժինների անձնակազմերի հետ։ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը պաշտպանության նախարարին ներկայացրել է ենթակա վարչությունների ու բաժինների ղեկավարներին։
ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարին ներկայացվել են անձնակազմի աշխատանքային պայմանները, ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։
Այնուհետև Վաղարշակ Հարությունյանը շրջայց է կատարել նաև ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունում։ Վարչության պետ, գնդապետ Արա Պետրոսյանի հետ քննարկվել են զորքերի ծառայության հիմնական միջոցառումների պլանավորմանը, զորքերում ներքին, պահակային ու կայազորային ծառայություններին, ինչպես նաև զինվորական ծառայության անվտանգության կազմակերպչական ու մեթոդական ապահովմանը վերաբերող հարցեր։ Խորհրդակցության ավարտին Վաղարշակ Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։