Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖԱԹՈՒԼԱԵՎ. «ԽՈՋԱԼՈՒԻ ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԵՆ»



«Ֆաթուլլաևը մնում է իր 2005 թ. արտահայտած այն տեսակետին, թե 1992 թ.-ի Խոջալուի սպանությունների համար պատասխանատու են ադրբեջանցի, այլ ոչ թե հայ զինվորները, ինչպես դա ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ֆաթուլլաևը նշում է, որ Ադրբեջանում գործող բռնատիրական վարչակարգը փորձում է օգտագործել Խոջալուի իրադարձությունները իր քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործում»:

Այս մասին ասվում է «Ազատ Եվրոպա. Ազատություն» ռռադիոկայանի լրագրող Դաիզի Սիդերալի հոդվածում: Հոդվածը նվիրված է Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևին: Հոդվածագիրը նշում է, որ եթե Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևին հարցնես նրա՝ բանտում անցկացրած 4 տարիների մասին, նա կպատասխանի, ոչ թե բառերով, այլ Եսինինի, Հեմինգուեյի, կամ Դովլաթովի խոսքերով, ովքեր օգնել են նրան չկոտրվել բանտում:

Հիշեցնենք, որ Ֆաթուլլաևը ձերբակալվել էր 2007 թ-ին, այն բանից հետո, երբ մեղավոր էր ճանաչվել Խոջալուում կատարված իրադարձությունների վերաբերյալ իր սեփական տեսակետը արտահայտելու համար:

«Ֆաթուլաևը փողոցում դաժան ծեծի է ենթարկվել, տեսել է իր հոր առևանգումը, ինպես նաև իր գործընկերոջ՝ Էլմար Հուսեյնովի սպանությունը: Այս մասին է ասվում «Ազատություն» ռադիոկայանի հրապարակման մեջ: Նույնիսկ Ֆաթուլաևի ձերբակալությունից հետո Ադրբեջանի իշխանությունները շարունակում էին նրա դեմ ճնշումներ գործադրել»,- նշված է հոդվածում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


24/11/2011