Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«INDEPENDENT». ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԱՀԱԳՆԱՑՈՂ ՉԱՓԵՐԻ



«Independent» պարբերականն, անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական կյանքին, նշել է, որ Ադրբեջանի մի երկիր է, որն իմիջի հետ խնդիրներ ունի:Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը ցանկանում է, որ մարդիկ հավատան, որ իր նավթով հարուստ Կասպյան ժողովուրդը տարածաշրջանում բարեկեցիկ օազիս է: Կառավարությունը ներդրել է միլիոններ՝ փորձելով թաքցենլ Ադրբեջանի իրական պատկերը Արևմուտքում:Բայց քչերը կհամարձակվեն քննադատել նախագահ Իլհամ Ալիևին, չնայած այն բանի, որ Ադրբեջանի կառավարությունում կաշառակերությունը հասել է ահագնացող չափերի:

2010 թվականին հայտարարվել է, որ Ալիևի 11 տարեկան որդու անունով Դուբայում գնվել է 30 միլիոն ֆուն ստեռլինգի չափով գույք: Սակայն Ադրբեջանի նախագահի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս ամենը:

Խորագիր՝ Նորություններ


24/11/2011