Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶՈւ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ



Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ։

Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել վարչության ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է առօրյա ծառայության կազմակերպման և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցերի՝ ընդգծելով, որ հետամուտ է լինելու առկա հարցերի շուտափույթ լուծմանը: Վաղարշակ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արվելու է առավելագույնը՝ սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ։

Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նաև վարչության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում քննարկվել են զորքերի ինժեներական ապահովման, սահմանագոտու ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների լրակահավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու առկա խնդրահարույց հարցերը։ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարականներ և ցուցումներ է տվել ինժեներական զորքերի վարչության ղեկավարությանը։

Խորագիր՝ #10 (1381) 17.03.2021 - 23.03.2021, Նորություններ


16/03/2021