Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՍՊԱՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՌՈՏԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ



Խոսքը վերաբերում է վերջին ժամանակներս մամուլում շրջանառվող այն լուրերին, թե պաշտպանության նախարարությունը մտադիր է մինչ տարեվերջ լրացուցիչ ռոտացիայի ենթարկել շուրջ 40.000 սպաների, և որ ծառայության նոր վայր տեղափոխվելու հրամանին ընդդիմացողներն իսկույն զորացրվելու են:

ՊՆ մամուլի կենտրոնը, հերքելով այդ լուրերը, մատնանշել է նաև այն իրողության, որ, պայմանավորված 2012 թվականի հունվարի 1-ից Ծայր հյուսիսում և հեռավոր ու մեկուսի այլ վայրերում ծառայող սպաների դրամական բավարարման էական բարձրացմամբ, բավական մեծացել է նաև այնտեղ ծառայողների թիվը` ինքնին անիմաստ դարձնելով ստիպողական ռոտացիայի իրականացումը:

Խորագիր՝ Նորություններ


25/11/2011