Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԴԵՌ 20-30 ՏԱՐԻ ԱՆԽՈՑԵԼԻ ԿԼԻՆԵՆ



Մեկնաբանելով ՌԴ նախագահի հայտարարությունը, այն է` հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բացազատման վերաբերյալ ԱՄՆ հետ վարվող բանակցությունների ձախողման դեպքում Ռուսաստանն կհզորացնի իր հրթիռային զինանոցը, 1994-1996 թվականներին ՌԴ ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Եսինը հայտարարել է, որ առայժմ Ռուսաստանում ստեղծվող նոր բալիստիկ հրթիռները երկուսից երեք տասնամյակ անխոցելի կլինեն ստեղծվելիք հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգի համար: Գեներալ-գնդապետը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը նման խնդիր է դրել հրթիռաշինարարների առջև, քանի որ միայն այդօրինակ ռազմատեխնիկական հակազդեցության միջոցով է հնարավոր սաստել Արևմուտքին, որպեսզի վերջինս ձեռ քաշի Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի պոտենցիալը արժեզրկելու փորձերից: Վիկտոր Եսինը նաև հայտնել է, որ այժմ մշակվում են ամենաարդիական այնպիսի սարքավորումներ, որոնցով հնարավոր կլինի վերազինել ոչ միայն նոր սերնդի, այլև արդեն երկար ժամանակ մարտական հերթապահությունում գտնվող հին հրթիռները, և հիշեցրել է, որ վերջին երեք տարիներին իրականացվել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մի շարք հաջող փորձարկումներ, որոնց նպատակն էր ոչ միայն երկարացնել հին նմուշի հրթիռների շահագործման ժամկետները, այլև վերազինել դրանք ցանկացած հակահրթիռային պաշտպանության հաղթահարման նորագույն հեռանկարային միջոցներով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


25/11/2011