Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՄՇԱԿՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԼԱԶԵՐ



«Rheinmetall» զինագործական կոնցեռնը ցուցադրել է իր մշակած մարտական կիրառման երկու լազերային սարքավորում, որոնք փորձարկումների ընթացքում հաջողությամբ խորտակել են ռետինե նավակը և խոցել անօդաչու թռչող սարքը:

10 կիլովատ հզորությամբ համակարգը, որը տեղադրված է սովորական հրետանային սարքավորման վրա, նախատեսված է հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության, ինչպես նաև հրետանային ու ականանետային արկերի դեմ պայքարի համար և օժտված է նշանակետի հայտնաբերման, թռիչքին հետևելու և խոցելու էլեկտրոնային ավտոմատ համակարգով, փորձարկումների ընթացքում մի քանի վարկյանում ոչնչացրել է նշանակետերը: Կորպորացիայի ներկայացուցիչների հավաստմամբ, նախատեսվում է համակարգի հզորությունը 3-5 տարվա ընթացքում հասցնել մինչև 100 կիլովատի:

Իսկ երկրորդ սարքավորումը, որն ունի ընդամենը 1 ԿՎՏ հզորություն և կարելի է տեղադրվել սովորական չորսանվանի զրահամեքենայի վրա, հիմնականում նախատեսված է հակաահաբեկչական գործողության ժամանակ կիրառվելու և պայթուցիկ սարքերն անվտանգ տարածությունից ոչնչացնելու համար:

Մարտական նշանակության լազերային սարքավորումների հիմնական թերությունը նրանց մեծ էներգատարությունն է, ինչը, սակայն, փոխհատուցվում է շահագործման անչափ փոքր արժեքով, քանի որ գործնականում բացակայում են զինամթերքի և սարքի մաշվածության ծախսերը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


25/11/2011