Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՎՔԵՐ ԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵԳԻՊՏՈՍԻ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻՆ



Մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, Եգիպտոսում իսլամական այլեւայլ շարժումները ֆինանսավորում են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմենեին և Կատարն ու Սաուդյան Արաբիան կառավարող ընտանիքները:

Իրանի հոգևորականությունը ֆինանսավորում է իսլամական կազմակերպությունները, իսկ երկու պետությունների ղեկավարները` նրանց ներկայացուցիչների մուտքը Եգիպտոսի խորհրդարան: Երկրի օրենսդիր մարմնում իսլամիստների ներկայության հնարավորությունից առաջացած անհանգստությունը մեղմելու նպատակով Եգիպտոսի գերագույն մուֆթին հայտարարել է, որ այս շարժումներն ընդհանուր առմամբ կհավաքեն ընտրողների ձայների հազիվ 20 տոկոսը, և, ըստ այդմ, երկրի բնակչության 10 տոկոսը կազմող ղպտիների համայնքը մտահոգվելու որևէ առիթ չունի, քանի որ Եգիպտոսի հասարակությունը կողմ է չափավոր իսլամին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


25/11/2011