ԶԻՆՎԱԾ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԻՍՐԱՅԵԼԱ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Իսրայելի բանակի մամլո ծառայությունը հաղորդել է, որ Եգիպտոսի պետական սահմանը հատած զինված մաքսանենգները չեն ենթարկվել սահմանապահներին, և վերջիններս կրակ են բացել: Սահմանախախտները, մարտի ընթացքում տալով մեկ վիրավոր, կարողացել են թաքնվել:
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը հրամայել է ուժեղացնել սահմանի պաշտպանությունը և առավելագույն ջանքեր գործադրել սահմանի խախտման ցանկացած փորձի դեպքում ոչնչացնելու զինված խմբին: Միջադեպի իսկությունը հաստատել է նաև եգիպտական կողմը, հայտարարելով, որ նույն խումբը մարտի է բռնվել նաև Եգիպտոսի սահմանապահների հետ, որոնցից երկուսը զոհվել են:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական