Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՍՈՎՈՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ ՍԵՐԲԵՐԻ ԵՎ ՆԱՏՕ-Ի ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ



Բախումների պատճառը Կոսովոյում ՆԱՏՕ-ի զինվորների` երկրի հյուսիսում սահմանապահ անցակետեր տեղակայելու քայլերին ի պատասխան սերբերի կառուցած բարիկադները քանդելու փորձն էր: Սերբ բնակչության դիմադրությունը կոտրելու համար Հյուսիսատլանտյան դաշինքի զինծառայողները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Խորագիր՝ Նորություններ


25/11/2011