ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎԻԱԿԻՐՆ ԸՆԴՀՈՒՊ ՄՈՏԵՑԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՋՐԵՐԻՆ
90.000 տոննա ջրատարողությամբ և Խաղաղ օվկիանոսում լողացող ամենամեծ ռազմանավերից համարվող «Ջորջ Բուշ» ավիակրի կրակային հզորությունների հիմնական մասը, բացի հրթիռային ու հրետանային սպառազինությունից, բաղկացած է նաև 70 ռազմական ինքնաթիռից, որոնցից 48-ը կործանիչներ են:
Միաժամանակ, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարելով, որ այս երկրի հետ իրականացվող օդային հաղորդակցությունը կտրուկ սահմանափակվում է, ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Սիրիայի տարածքը, քանի դեռ այդ հնարավորությունը կա: Պետդեպարտամենտը նաև հասկացրել է, որ անվտանգության նկատառումներով Դամասկոսից ետ կանչված ԱՄՆ դեսպանը առաջիկայում չի վերադառնա Սիրիա:
Հայտնի է դարձել նաև, որ մոտ օրերս Եվրոպական Միությունն ու Արաբական պետությունների լիգան ֆինանսական ու տնտեսական նոր պատժամիջոցներ կսահմանեն Սիրիայի նկատմամբ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական