Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՅՑ ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանն այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:

Այցելության նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ զինծառայողների իրազեկվածության բարձրացումը:

ՄԻԲԿ պետը զրուցել է ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ կետում գտնվող զինծառայողների հետ, ներկայացրել իրավունքի պաշտպանության մեխանիզմները, պատասխանել զինծառայողների հարցերին: Գ. Մարտիրոսյանը նշել է, որ իրավական պարզաբանումներ ստանալու համար զինծառայողները կարող են զանգահարել ՊՆ «Թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարին:

Այցելության ընթացքում գնդապետ Մարտիրոսյանը ՌՈ հրամանատարական կազմին է ներկայացրել ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում ՌՈ անձնակազմի համար նախատեսված վերապատրաստման դասընթացների կազմակերպման ընթացքը: Վերապատրաստումն իրականացվելու է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում` ԵԽ փորձագետների ներգրավմամբ:

Խորագիր՝ Նորություններ


22/03/2021