Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐ



Մարտի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եղել է զինված ուժերի ինժեներասակրավորային, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորամասերում:

Զորատեսակների հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել զորամասերի ենթակառուցվածքները, իրականացվող աշխատանքները, զորանոցային և ուսումնական պայմանները: Զեկուցվել են զորամասերի մարտական խնդիրներն և զարգացման ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսված են զորամասերի ենթակա անձնակազմի ուսումնամասնագիտական գործունեության պայմանների բարելավման համալիր միջոցառումներ, և հավաստիացրել, որ բարեփոխումների փաթեթում որպես առաջնահերթություն սահմանված է նաև ուսումնական հնարավորությունների ընդլայնումը:

Խորագիր՝ Նորություններ


22/03/2021