Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Մարտի 20-ից 22-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ։

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել Հայոց բանակի արժանի զինվորներ:

Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

Խորագիր՝ Նորություններ


22/03/2021