ԶՈՐԱԿՈՉ. ԵՂԵԳՆԱՁՈՐ
Մայոր Արմեն Սարգսյանը հանրապետության փորձառու զինկոմներից է։ Այդուհանդերձ, Եղեգնաձորի զինվորական կոմիսարի պաշտոնում այս զորակոչը նրա համար առաջինն է։ Մայոր Սարգսյանը վստահ է, որ իրենց զինկոմիսարիատը պատվով կկատարի առաջադրանքը։
Զինկոմիսարիատի հարեւանությամբ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Վազգենը օրհնում է զորակոչվող պատանիներին։
-Աստծո խաչը ձեր գլխին լինի եւ պաշտպանի ձեզ երեւույթ եւ աներեւույթ փորձություններից,- ասում է նա։
Դավիթ Գնելի Բադալյանը վերադարձել է ՌԴ Սմոլենսկ քաղաքից։ Նա սամբոյից սպորտի վարպետության թեկնածու է։
-Դավիթը իմ հինգ երեխաներից երկրորդն է։ Ավագ որդիս՝ Էդմոնը, ծառայում է տանկային զորամասում, իսկ կրտսեր տղաներս՝ 13-ամյա Միքայելը եւ 12-ամյա Լյովան, որոնք այս պահին ապրում են ՌԴ-ում, սպասում են, թե երբ կգա այն պահը, որ իրենք էլ վերադառնան հայրենիք եւ ավագ եղբայրների օրինակով գնան բանակ՝ իրենց սրբազան պարտքը կատարելու,- ասում է հայրը՝ Գնելը։
Իսկ փոքրիկ Վոլոդյան, որի 5-ը նոր է լրացել, հորեղբոր որդու՝ Դավթի օրինակով ուզում է բանակ գնալ։
-Ես 5 հատ «ժիմ» եմ անում,- հպարտանում է փոքրիկը։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ